Սկյուռիկն ԱՄՆ-ում 300.000 դոլարի վնաս է հասցրել
Ամերիկյան Ֆորտ-Ուեյն քաղաքում սկյուռիկը բարձրացել է կառուցվող հանրային կենտրոնի էլեկտրահամակարգի վրա և առաջացրել բարձր լարվածություն, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Journal Gazette-ին:
Դեպքի պատճառով, որը տեղի է ունեցել դեռևս ապրիլի 1-ին, վառվել են երեք նոր ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգերը, վնասվել են նաև կաթսայատան մի քանի հատվածներ: Վնասի ընդհանուր գումարը մոտ 300 հազար դոլար է։
Mc Millen կենտրոնը, որը պատրաստվում է հունիսի 7-ին ընդունել առաջին այցելուներին, այժմ բացման ամսաթիվը կարող է տեղափոխել: Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ բոլոր ծախսերը կփակի ապահովագրությունը, իսկ օդափոխման և օդորակման համակարգերը տեղադրող ընկերությունն այժմ անում է հնարավորը՝ կենտրոնը ճիշտ ժամանակին բացելու համար։
Հաղորդվում է, որ վթարի պատճառ դարձած սկյուռիկը սատկել է։










