Նավալնիների դեմ «Yves Rocher»-ի գործը դատարան է ուղարկվել

00:39 • 12.04.14

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է Ալեքսեյ և Օլեգ Նավալնիների դեմ «Yves Rocher»-ի գործով մեղադրական եզրակացությունը և նյութերն ուղարկել դատարան: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով գրասենյակի կայքին:

 

Նավալնի եղբայրները մեղադրվում են «Yves Rocher Vostok» ընկերությունից ավելի քան 26 մլն և «Բազմակողմանի պրոցեսինգային ընկերությունից»՝ ավելի քան 4 միլիոն ռուբլու յուրացման մեջ: Գործի շուրջ դատական լսման ժամկետը երկարացվել է մինչև 2014թ.-ի հունիսի 13-ը: