Ուկրաինայի ՆԳ նախարարը Սլավյանսկի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից. քաղաքում բախումներ են
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook սոցցանցի իր էջում Սլավյանսկի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից և չմոտենալ պատուհաններին՝ պայմանավորված քաղաքում սկսված ուժային գործողությամբ՝ ընդդեմ ռուսամետ ակտիվիստների. ըեղեկացնում է gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ քաղաքում լսվում են հրաձգության ձայներ, երկնքում հերթապահում են ուղղաթիռները։ Իրավապահ մարմինները փակել են Դոնեցկի կողմից Սլավյանսկի մուտքը։ Մեքենաներին քաղաք չեն թողնում, իսկ մուտքի մոտ խցանումներ են։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարն իր Facebook-ի էջում գրել էր Սլավյանսկում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։










