Անհնազանդության կոչ անելով՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը դուրս է գալիս նեղ խնդրից՝ հակադրվելով ռեժիմին. Անդրիաս Ղուկասյան

22:15 • 13.04.14

Քաղաքագետ, ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով մի քանի անգամ հանդես է եկել քաղաքացիական անհնազանդություն սկսելու կոչերով՝ գազի սակագնի թանկացման և այլ հարցերով, և որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել, Tert.am-ի հետ զրույցում անդրադաձավ «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության նմանատիպ քայլերին, ովքեր իրենց հերթին կոչ են անում չվճարել կոմունալ վարձերը։ Անդիրաս Ղուկասյանը նշեց, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունն անհնազանդության կոչ անելով՝ դուրս է գալիս նեղ խնդրից՝ամբողջությամբ հակադրվելով ռեժիմին, և այս անգամվա փորձն կարող է հաջողել։ Ըստ նրա՝ այսօր քաղաքացիներն ինքնակազմակերպվել են և սկսել այնպիսի գործողություններ, որոնք անպայման ազդելու են ամբողջ ժողովրդի գիտակցության վրա, իսկ իշխանություն-հանարություն հարաբերություններն էապես փոխվելու են։ 

 


-Պարո´ն Ղուկասյան, «Դ!ԵՄ ԵՄ»-ի անունից նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ չվճարել կոմունալ վարձերը, և հույս հայտնեց, որ բանը չի հասնի բանկերում դրված գումարները կանխիկացնելուն: Ի՞նչ է սա նշանակում, քաղաքացիական նախաձեռնությունը գնում է կտրուկ քայլերի՞։

 

-Դա քաղաքացիական անհնազանդություն է, և քաղաքացիներին այլ բան չի մնում, քան դեմ դուրս գալ այսօրվա իշխող ուժերին և իրենց հասանելի եղանակներով ազդել այդ ուժերի վրա։ Իսկ քաղաքացիական անհնազանդության դրսևորումներից մեկն է՝ խզել հարաբերություններն իշխանությունների հետ, չհամագործակցել, բոյկոտել, չկատարել ինչ-որ պարտավորություններ և այլն, և տեսնում ենք՝ «ԴԵՄ ԵՄ»-ն արդեն կոչ է անում հանարությանը՝ միավորվել այդ քաղաքացիական անհնազանդության շուրջ։ Սա քաղաքական ճգնաժամի լուրջ վկայություն է: Եթե հանրությունը արձագանքի, իսկ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում անպայման կարձագանքի, ապա լուրջ մարտահրավեր կլինի իշխանություններին։


-Իսկ հանրությունն այսօր պատրա՞ստ է գնալ նման կարգի ընդվզումների։


- Իհա´րկե, հանարությանն արդեն որևէ այլ ձև չի մնացել՝ իր դժգոհությունը ցույց տալու իշխանություններին։ Մարդիկ մնացած բոլոր տեսակներն այս տարիների ընթացքում փորձել են՝ օգտագործելով թե´ անհատական, և թե´ համատեղ միջոցները՝ փոխելու իշխանությունների վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, և չի հաջողվել։ Մենք այդ իմաստով երկրում ունենք պետականության ճգնաժամի այնպիսի փուլ, որը, բնականաբար, հանագուցալուծվելու է լայն հանրային ընդվզումով, և «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը նման կերպ է հանդես գալիս, առաջ է անցնում արդեն իր առջև դրված նեղ խնդրից, դուրս է գալիս այդ կերպարից, որ իր պայքարը սահմանափակված է միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակագով, և կարելի է ասել, որ այսօրվանից հակադրված է ամբողջությամբ ռեժիմին։


-Նախաձեռնությունը նաև ծրագիր է առաջ քաշել՝ դատական վարույթներ սկսել «պետության փողերը մսխած բոլոր անձանց դեմ»։ Ինչպե՞ք եք վերաբերում երիտասարադների նման քայլին, և որքանո՞վ է դա իրատեսական։


-Իհարկե՝ իրատեսական քայլ է, և, առհասարակ, հանրային մտածելակերպի փոփոխությունն իրականացավում է նման գործառույթների միջոցով, քաղաքացիների նման կազամակերպված գործողությունները մեծ նշանակություն ունեն հանրային կարծիքը փոխելու և մեծամասնության չեզոքությունը հաղթահարելու և քաղաքացիների մեջ սահմանդրական ու քաղաքացիական մտածելակերպն ամրացնելու համար։ Նման ծրագրերն էապես փոխում են ազգը և էապես ազդում են երկրի ճակատագրի վրա։

 


-Այսինքն՝ նման հայտարարությունները, ըստ Ձեզ, միտված են ո´ չ այնքան իրենց իսկ ասած՝ «մսխած գումարները» վերադարձնելուն, որքան քաղաքացիական մտածողությունը բարձարացնելո՞ւն։

 


-Շատ են խոսվել այն մասին, որ մեր երկրում պետք է զարգացնել քաղաքացիական հասարակությունը, բայց տեսնում ենք, որ հասարակական կազմակերպությունները կամ ԶԼՄ-ները, որոնք կոչված են այդ խնդիրը լուծելուն, այսքան տարվա մեջ իրական ներդում չեն ունեցել այդ գործում, և այսօր քաղաքացիներն այդ գործընթացն իրենց ձեռքն են վերցնում, ինքնակազմակերպվում են և սկսում են մեկնարկել այդպիսի գործողություններ, որոնք անպայման ազդելու են ամբողջ ժողովրդի գիտակցության վրա, և իշխանություն-հանարություն հարաբերություններն էապես փոխվելու են։ Ըստ էության՝ Հայաստանում արդեն քրեաօլիգարխիկ համակարգի վերացման փորձ է արվում, և քաղաքացիները ձեռք են բերել այնպիսի ինքնակազմակերպան մակադակ և կուտակել են այնպիսի պոտենցիալ, որ ի վիճակի են ազդեցիկ գործընթացներ ձեռնարկել ինքնուրույն և տեսանելի ժամանակահատվածում հասնել արդյունքի։