Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով սատկել է 270 000, ոչնչացվել 110 000 հավ
Ճապոնական Կումամատո շրջանի Տարագի քաղաքի թռչնաֆաբրիկաներից մեկում թռչնագրիպի դեպք է գրանցվել։ Ֆերմայի աշխատակիցներն ավելի քան 270 հազար սատկած հավ են գտել. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Անասնաբույժները պարզել են, որ թռչունների սատկելու պատճառը թռչնագրիպի վիրուսն է եղել։ Սա տարվա սկզբից ի վեր թռչնագրիպի առաջին դեպքն է երկրում։
Վիրուսի տարածումը կանխելու համար ոչնչացվել է 110 հազար հավ։ Տեղական իշխանությունները ֆերմայի շրջակայքում 3 կմ շառավղով կարանտինային գոտի են սահմանել և արգելել են արտադրանքի դուրսբերումը թռչնաֆաբրիկայից։










