ԱՄՆ պետդեպը Մոսկվային սպառնացել է նոր պատժամիջոցներով
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ռուսական կողմին նոր պատժամիջոցներ են սպառնում այն դեպքում, եթե քայլեր չձեռնարկվեն Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի ապասրացման հարցում. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ պետական դեպարտամենտի ղեկավարն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևելքում իրականացվող բողոքի ակցիաների առնչությամբ, որոնք, նրա կարծիքով, կարող են կազմակերպված լինել արտաքին ուժի կողմից։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը Ջոն Քերին զգուշացրել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ցուցարարներին ցրելու դեպքում Ուկրաինայի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները կարող են չիրականանալ։










