Ուկրաինական Մարիուպոլում ցուցարարները գրավել են քաղաքապետարանի շենքը

16:13 • 13.04.14

Դոնեցկի հանրապետություն հռչակել ցանկացող ցուցարարները գրավել են Մարիուպոլ քաղաքի քաղաքային խորհրդի շենքը. տեղեկացնում է korrespondent.net-ը։


Լենինի պողոտայի կողմից դիմակավոր անհայտ անձինք կոտրել են քաղաքապետարանի ապակե դռները և ներխուժել են ներս։ Առաջին հերթին նրանք նրանք հանել են Ուկրաինայի դրոշներն ու տեղադրել են Դոնեցկի շրջանի դրոշը։
 

Այս պահին մուտքի մոտ հավաքվել են քաղաքային խորհրդի մոտ հավաքվել են մոտ 1000 բնակիչ և սկսել են բարիկադներ տեղադրել։


Իրավիճակը շարունակվում է լարված մնալ նաև Դոնեցկի Սլավյանսկ քաղաքում։ Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook սոցցանցի իր էջում Սլավյանսկի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից և չմոտենալ պատուհաններին՝ պայմանավորված քաղաքում սկսված ուժային գործողությամբ՝ ընդդեմ ռուսամետ ակտիվիստների։


Հաղորդվել էր երկու կողմերից զոհերի և վիրավորների մասին։