Մալայզիական Boeing-ի օդաչուներից մեկն անհետացումից հետո զանգահարել է իր հեռախոսով
Արդեն 1 ամսից ավելի անհետացած համարվող մալայզիական Boeing 777 ինքնաթիռի օդաչուներից մեկը` Ֆարիք Աբդուլ Համիդն օդանավի անհետացումից հետո իր բջջային հեռախոսով զանգ է կատարել։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, քննիչներին հաջողվել է պարզել, որ զանգը կատարելու ժամանակ օդանավը դեռևս գտնվել է Մալայզիայի արևմտյան ափի մոտ։
Հաղորդվում է նաև, որ զանգը կատարելու պահին 239 ուղևորով ինքնաթիռը թռչել է բավական ցածր բարձրության վրա, ինչի շնորհիվ մոտակա հեռահաղորդակցային աշտարակը կարողացել է որսալ Ֆարիքի հեռախոսի ազդակը։ Այնուհանդերձ, քննիչները չեն մանրամասնել, թե օդաչուն ում է զանգահարել։
Հիշեցնենք, որ ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին։ Այն Մալայզիայի մայրաքաղաքից ուղևորվում էր դեպի Պեկին։ Այժմ մի շարք պետություններ փորձում են գտնել դրա բեկորները։










