Բնությունն` ընդդեմ պատերազմի. Երկրորդ աշխարհամարտի հետքերը ռուսաստանյան անտառում (լուսանկարներ)
Մինչ մարդկությունը փորձում է վերացնել վերջին աշխարհամարտի հետքերն ու նորովի կազմակերպել կյանքը, բնությունն ինքն է բացահայտում մարդկային հակամարտությունների ու բախումների զարհուրելի հետքերը:
Այս մասին գրում է Daly Mail-ը և ներկայացնում ռուսաստանյան անտառում արված լուսանկարների շարքը, որոնք ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչ է տեղի ունեցել անտառներում տեղի ունեցած կոտորածի գործիքների՝զենքերի հետ:
Ապշեցուցիչ լուսանկարներում պատկերվում են ծառերի բների մեջ ներաճած հրացաններ, ռումբեր, նռնակներ, սաղավարտներ, բահեր` դառնալով մարդկային դաժանության լուռ վկաները:


















