Պապարացին դատարանի առաջ կկանգնի Օլանդի և դերասանուհի Գայեի մասին ֆոտոռեպորտաժի համար

00:23 • 13.04.14

Ֆրանսիայում հայտնի պապարացի Սեբաստիեն Վալիելան, ինչպես նաև՝ նրա օգնականն ուղղիչ դատարանի առաջ կկանգնեն:


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` Associated Press-ին հղումով, դատական նիստը կկայանա հուլիսի 1-ին: Լուսանկարչի հանդեպ գործ է հարուցվել, երբ այս տարվա հունվարին Closer ամսագիրը նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի միջև սիրավեպը բացահայտող ֆոտոռեպորտաժ էր հրապարակել: Անձնական կյանքի մեջ ներխուժելու համար դիմում բողոք էր ներկայացրել հենց Գայեն:


Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին կարողացել է դատարանի միջոցով 15000 եվրո փոխհատուցում ստանալ Closer ամսագրից:
Սեբաստիեն Վալիելայի անունը պրոֆեսիոնալ պապարացիների շրջանում հայտնվել է դեռևս 20 տարի առաջ, երբ նրան հաջողվել է ֆիքսել Ֆրանսուա Միտերանին՝ արտաամուսնական կապից ծնված դստեր՝ Մազարինա Պինժոյի հետ: