Սատանան այստեղ է՝ 21-րդ դարում. Հռոմի պապը կոչ է արել քրիստոնյաներին՝ խուսափել սատանայի գայթակղությունից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախազգուշացրել է քրիստոնյաներին` խուսափել այլոց մասին բամբասելուց, քանի որ դա սատանայի` բարի մարդկանց ճշմարիտ ուղղուց շեղելու համար օգտագործվող գլխավոր գայթակղություններից մեկն է։
Ինչպես նշում է Daily Mail-ը` պոնտիֆիկոսն ասել է, որ ոմանց կարծիքով` ինքը չափազանց հնաոճ է միայն այն պատճառով, որ հիմա՝ 21-րդ դարում, խոսում է ստանայի գոյության մասին։
«Զգուշացե՛ք, սատանան այստեղ է՝ 21-րդ դարում։ Եվ մենք չպետք է միամիտ լինենք, այլ պետք է Ավետարանից սովորենք նրա դեմ պայքարելու միջոցները»,-ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։










