Անհայտ անձինք փորձել են ներխուժել Շումախերի հիվանդասենյակ

12:48 • 13.04.14

Երկու անհայտ անձինք ցանկացել են ներխուժել Գրենոբլի հիվանդանոցում գտնվող ավտոարշավորդ Միխաել Շումախերի հիվանդասենյակ, հայտնում է Bild-ը:


Միջադեպը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ: Ոչ պաշտոնական տվյալներով նրանք ցանկացել են լուսանկարել հայտնի ավտոարշավորդին, սակայն հիվանդանոցի աշխատակիցները նկատել են օրինախախտներին:


Նման միջադեպն առաջին անգամ չէ տեղի ունենում: Երեք ամիս առաջ լրագրողը՝ հոգևորականի հագուստով փորձել էր մտնել «Ֆորմուլա -1»-ի յոթակի չեմպիոնի հիվանդասենյակ, սակայն ձերբակալվել էր անվտանգության աշխատակիցների կողմից: