Սլավյանսկում ուկրաինացի սպա է զոհվել. հաղորդվում է երկու կողմերից տուժածների մասին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ Սլավյանսկում զինյալ գործողության արդյունքում սպա է զոհվել. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
«Սլավյանսկ. սպանվածներ և վիրավորներ երկու կողմերում։ Մեր կողմից սպա է զոհվել։ Վիրավորվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը։
Անջատողականների կողմից տուժածների թիվը չի հաղորդվում։ Անջատողականները սկսել են որպես կենդանի վահան օգտագործել խաղաղ բնակչությանը։ Շարունակվում են ուժերի վերախմբավորումները»,-գրել է Ավակովը՝ Facebook-ի իր էջում։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարը հայտարարել էր Սլավյանսկում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։










