Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց մեղադրել են քիմիական հարձակման մեջ

00:37 • 13.04.14

Սիրիայի կառավարությունը և ընդդիմադիր ուժերը մեղադրում են միմյանց Կաֆր Զիտա քաղաքի վրա հարձակման ժամանակ թունավոր գազ կիրառելու համար, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, շուրջ 100-ը` վիրավորվել:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` BBC-ին հղումով, առկա տեղեկությունների համաձայն` ուրբաթ օրը քաղաքում քլոր է տարածվել: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ այդ հարձակման համար պատասխանատվություն է կրում Սիրիայի «Նուրսայի ճակատ» խմբավորումը, որն առնչվում է «Ալ-Կաիդայի» հետ:


Միաժամանակ՝ ընդդիմության ներկայացուցիչները, վկայակոչելով բժիշկներին, հայտարարել են, որ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել կառավարական ինքնաթիռների հարձակման հոտևանքով: Նրանց խոսքով` ինքնաթիռներից ռումբեր են նետվել, ինչից խիտ ծուխ է բարձրացել` դառնալով բնակիչների թունավորման պատճառ: