Արարատ քաղաքի Թուխ Մանուկի լեռնանցքում տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

21:51 • 13.04.14

Ապրիլի 13-ին, ժամը՝ 17.57-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Թուխ Մանուկի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 636ՕT61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչից տեղում զոհվել է անձը չպարզված քաղաքացի:


Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Ս. Թ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել զոհված քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: