Արարատի մարզում վթարի հետևանքով 8-ամյա երեխա է մահացել. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արարատի բժշկական կենտրոնից, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 28-ամյա Աբրահամ Մամրյանը, վարելով BMW մակնիշի 34LA 602 համարանիշի ավտոմեքենան, Ավշար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 8-ամյա Կարեն Տերտերյանին: Վրաերթի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Արարատի հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան մահացել է:
Մանրամասներն՝ այստեղ։










