Ադրբեջանում երկու վրացու են գլխատել

12:12 • 14.04.14

Ադրբեջանի Գախի շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է haqqin.az-ը։


Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկաններն առանձնատներից մեկում հայտնաբերել են 2 տղամարդու գլխատված մարմիններ։

 

Պարզվել է, որ սպանվածները վրացական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 1956թ.-ին ծնված Իասի Ռոսիաշվիլին և 1960թ.-ին ծնված Էսարյան Ռոսաիշվիլին։
 

Շարունակվում են օպերատիվ միջոցառումները՝ մարդասպանների ինքնությունը պարզելու համար։