Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ծառայակցին

11:17 • 14.04.14

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Զենքի շահագործման անվտանգության կանոնները խախտելու հետևանքով զինծառայող Աֆիադդին Ջավադովը կրակել է ծառայակից Նիջաթ Հաջիզադեին։ Վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։