Հրաչ Բերբերյանը չի շտապում գնահատական տալ գյուղնախարարի աշխատանքին

21:48 • 14.04.14

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չի շտապում գնահատել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքը, որ ըստ այդմ էլ՝ եզրակացության հանգի, թե նա իր լավ մասնագիտական աշխատանքի շնորհիվ կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ։

 


«Դեռ չեմ ուզում գնահատական տալ, որովհետև դեռ պարզ չէ՝ ինչ կլինի, այնպես որ՝ թող նոր Կառավարություն ձևավորեն, այդ ժամանակ մենք մեր կարծիքը կհայտնենք»,-Tert.am-ին ասաց նա։

 


Ընդհանուր առմամբ՝ նա Կառավարության ձևավորումից կփորձի հասկանալ, թե նախարարը լա՞վ է աշխատել, թե՞ ոչ։ «Եթե Կառավարությունը գտնում է, որ այդ մարդը ճիշտ է աշխատում, ուրեմն՝ այդ մարդը կաշխատի, եթե գտնում է, որ շարունակելի չէ, ուրեն՝ չի աշխատի։ Մենք չենք նրա հետ աշխատում, այլ՝ վարչապետը»,-ասաց նա։