ԱՄՆ-ում ուղևորը փորձել է դուրս գալ ինքնաթիռից թռիչքի ժամանակ
ԱՄՆ-ում Չիկագո-Սակրամենտո չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մի ուղևորի պատճառով, ով փորձել է բացել դուռը և դուրս գալ ինքնաթիռից, գրում է gazeta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:
«Մի տղամարդ ցանկանում էր, որ մենք բոլորս այսօր հանդիպեինք Աստծո հետ, այդ պատճառով նա փորձել է բացել դուռը, երբ մենք արդեն օդում էինք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ երեք ուղևոր բռնել են տղամարդուն, իսկ վայրէջքից հետո նրան ուղեկցել են օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները։
Ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ և 134 ուղևոր: Ինքնաթիռը շարունակել է իր ճանապարհը և հասել նպատակակետին նախատեսվածից երկու ժամ ուշ:










