Արթուր Չիլինգարովի դուստրը վթարի է ենթարկվել

09:00 • 14.04.14

Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում տուժել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովի դուստրը՝ Քսենիան. այդ մասին Интерфакс գործակալությանն ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։


Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից ոչ հեռու։ Ժամը 22-ի մոտակայքում Mercedes մակնիշի մեքենան, որտեղ գտնվել է կինը, բախվել է ավտոբուսին։ Բախումից հետո Mercedes-ին բախվել են ևս երկու մեքենաներ։


Չիլինգարովան տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։


Քսենիա Չիլինգարովան բանաստեղծուհի և լրագրող է, ծնվել է ռուսաստանաբնակ հայազգի հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովի ընտանիքում՝ 1982թ.-ին։