ԱՄՆ-ն վերահաստատել է Կիևին 1 մլրդ դոլար տրամադրելու ցանկությունը

09:22 • 14.04.14

ԱՄՆ-ն ցանկանում է 1 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել Կիևին, հայտնում է Radiovesti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արված հայտարարությունը:

 

Այնտեղ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը վերահաստատել է իր երկրի այս մտադրությունը: Նա ասել է, որ դա ձեռնտու կլինի ողջ ուկրաինացի ժողովրդին: Այդ հարցը Վաշինգտոնը խոստացել է լուծել առաջիկա օրերին:

 

ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացել է Ուկրաինայի հարցով արտակարգ նիստ, որի ժամանակ Փաուերը քննադատության է ենթարկել Մոսկվայի գործողությունները՝ Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ: Նա ասել է, որ Ուկրաինայի արևելքում գործողությունները կազմակերպված են Ռուսաստանի կողմից:

Նույն նիստին Ռուսաստանի ներկայացուցիչը պահանջել էր, որպեսզի Կիևը դադարեցնի բռնություններն ուկրաինացիների դեմ: