Ուկրաինայում Դանիայի դրոշով են դիմավորել Շվեյցարիայի նախագահին
Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկխալտերի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ երկուշաբթի շփոթմունքով է սկսվել. ընդունող կողմը Շվեյցարիայի դրոշի փոխարեն Դանիայի դրոշն է բարձրացրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Դանիայի և Շվեյցարիայի դրոշները որոշակի նմանություններ ունեն. երկուսի վրա էլ կարմիր ֆոնին սպիտակ խաչ է պատկերված:
Ինչպես նշում է 20 Minuten պարբերականը՝ Բուրկխալտերը միջադեպն ընդունել է հումորով և մատնանշել է սխալը՝ նախքան Յացենյուկի ձեռքը սեղմելը:
Դիվանագիտական կանոնադրության համաձայն՝ ընդունող կողմն իր սեփական դրոշի հետ համատեղ ցուցադրում է նաև այն երկրի պետական խորհրդանիշը, որի դիվանագիտական ներկայացուցչին է ընդունում:
Շվայցարիա

Դանիա












