ԵՄ-ն պատրաստ է արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ քննարկելու ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցները. Ֆրանսիայի ԱԳՆ
ԵՄ-ն պատրաստ է գալիք շաբաթ արտահերթ գագաթնաժողով հրավիրել Ուկրաինայի հարցով քննարկումներ անցկացնելու համար:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը՝ ԵՄ 28 անդամ երկրների ԱԳ նախարարների՝ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ավարտին:
Ինչպես նշվում է վերջինիս հայտարարարության մեջ՝ գագթնաժողովը հրավիրվում է «Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը քննարկելու համար»:










