ԵՄ-ն հաստատել է 1.6 մլրդ եվրոյի օգնության հատկացումն Ուկրաինային
Եվրոպական միությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով օգնության հատկացումը, նշվում է ԵՄ-ի կայքում։
Միջոցները հատկացվում են Ուկրաինայի ժամանակավոր կառավարությանը՝ երկրում ֆինանսական խնդիրները լուծելու համար։ Այս վարկը լրացնում է Ուկրաինային 610 մլն եվրո վարկ տրամադրելու մասին որոշումը, որն ընդունվել էր 2010-ին, գրում է Газета-ն։
ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները ստորագրել են նաև ուկրաինական ապրանքների համար մաքսատուրքերը նվազեցնելու մասին համաձայնագիրը, որը թույլ կտա երկրին խնայել տարեկան գրեթե 500 մլն եվրո։










