Չիլիում հզոր հրդեհը դարձել է 11 մարդու մահվան, 1,000 տան ոչնչացման ու հազարավոր բնակիչների տարհանման պատճառ (լուսանկարներ)
Չիլիի Վալպարասիո քաղաքը հայտարարվել է աղետի գոտի, քանի որ այնտեղ մոլեգնած հզոր անատառային հրդեհը ոչնչացրել է 1.000 տուն՝ դառնալով 11 մարդու մահվան ու հազարավոր բնակիչների տարհանման պատճառ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ բնական աղետի պատճառով քաոսային վիճակում հայտնված քաղաքում կարգուկանոն հաստատելու համար գործի են անցել զինված ուժերը։ Տասնյակ բլուրներով ու ժայռերով շրջապատված քաղաքի բարդ աշխարհագրական դիրքի պատճառով հրեջները դժվարությամբ են կարողացել մարել կրակը։
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը հայտարարել է, որ քաղաքն աղետի գոտի է, ինչը նշանակում է, որ բանակը ևս պետք է գործի դրվի բնակչության տարհանման համար։ Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհը բռնկվել է երեկ ու սկսել է արագորեն տարածվել ուժեղ քամիների պատճառով:
























