Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում բռնաբարության բացահայտման նպատակով 527 մարդ ԴՆԹ թեստ կհանձնի

23:24 • 14.04.14

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Ռոշել քաղաքի դատախազը բռնաբարված 16-ամյա աշակերտուհու գործի բացահայտման նպատակով բացառիկ միջոցներ է ձեռնարկել: Այս մասինն հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով Assocaited Press-ին:

Այսպիսով՝ ԴՆԹ թեսթ կհանձնի 527 տղամարդ, ինչից հետո մասնագետները կուսումնասիրեն նրանցից յուրաքանչյուրի թքի նմուշը:

 

Կենսաբանական նյութի վերլուծության համար նմուշ կհանձնեն Fenelon-Notre Dame քոլեջի ուսանողները, ուսուցիչները և սպասարկող անձնակազմը, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել այդ քոլեջում:

Առայժմ երիտասարդ ուսանողների մեջ ԴՆԹ թեսթից հրաժարվողներ չեն եղել, չնայած այն փաստին, որ ֆրանսիայի համապատասխան օրենքը նման իրավունք է ընձեռում: