Այսօր Քադաֆիի որդիները կկանգնեն դատարանի առաջ
Երկուշաբթի լիբիացի ավելի քան 30 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կկանգնեն դատարանի առաջ, հայտնում է The Guardian-ը: Նրանց թվում են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդիները՝ Սեյֆ ալ Իսլամը և Սաադին:
Մեղադրյալների թվում են նաև Լիբիայի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդալլահ ալ- Սանուսին և նախկին վարչապետ Բաղդադի ալ-Մահմուդին:
Բոլոր պաշտոնյաները մեղադրվում են Լիբիայի ժողովրդի դեմ հանցագործությունների՝ սպանությունների, մարդկանց առևանգման, բյուջետային միջոցների հափշտակման, սաբոտաժի համար:
Հնարավոր է համարվում, որ տեխնիկական բարդությունների պատճառով դատավարությունը հետաձգվի, ինչպես արդեն եղել է նախկինում:










