Պուտինը բարձրացրել է իր և Մեդվեդևի աշխատավարձերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով բարձրացվում են իր և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքի հայտարարությունը:
Ըստ այդմ՝ այս երկու պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են 2,65 անգամ:
Նախկինում Պուտինի աշխատավարձը 270.000, իսկ Մեդվեդևինը 215.000 ռուբլի էր:
Անցած շաբաթ Պուտինն ու Մեդվեդևը ներկայացրել են նաև 2013-ի իրենց եկամուտները, որոնք զգալիորեն քիչ են եղել 2012-ից: Պուտինն ունեցել է 3,672 մլն ռուբլու,Մեդվեդևը՝ 4,259 մլն-ի եկամուտ:










