ԿԸՀ-ն ԱԺ-ից արձանագրություն է ստացել՝ Հ. Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ Ազգային ժողովից արձանագրություն է ստացել՝ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Մոտ օրերս կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգումարի նիստ, որի ընթացքում պատգամավորական մանդատը կտրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին»,-հաղորդեց ԿԸՀ մամուլի քարտուղարը:










