ՌԴ փոխարտգործնախարարը չի ցանկանում Ղարաբաղը համեմատել Ղրիմի հետ
ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում խորհուրդ է տվել զուգահեռներ չանցկացնել Ղրիմի և Ղարաբաղյան հարցի միջև։
«Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի, Մերձդնեստրի և Ղարաբաղի իրավիճակների միջև։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան համանախագահներ՝ հանձին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, որոնք ձգտում են նպաստել հայերի և ադրբեջանցիների ուղղակի երկխոսությանը»,-ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ վերջերս ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստն էր, որի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։
«Կա նաև մերձդնեստրյան կարգավորման «5+2» ձևաչափը, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։










