Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն առանց աշխատանքի կթողնեն Լատվիայում մոտ 20.000 մարդու

12:19 • 14.04.14

Ռուսաստանի նկատմամբ նոր միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Լատվիայում առանց աշխատանքի կարող է մնալ մոտ 20 հազար մարդ, հայտարարել է Լատվիայի բարեկեցության նախարարության պետական քարտուղար Իևա Յաունզեմեն: Ամենամեծ խնդիրները կարող են առաջանալ «Լատվիական երկաթգծերում», հաղորդում է Russia Today-ը:

 

Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում գործազրկության խնդիրը կարող է անդրադառնալ նաև ձկնաբուծական ոլորտում աշխատողների մի մասի, մասնավորապես՝ շպրոտի արտադրության մեջ ներգրավված մարդկանց վրա։