Կիևի Մայդանում մարդկանց վրա կարող են կրակած լինել վրացի դիպուկահարները. Էդուարդ Կոկոյտի

12:43 • 14.04.14

Կիևի Մայդանում մարդկանց վրա կրակելու հետ կարող են կապ ունենալ վրացի դիպուկահարները։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին, գրում է Газета-ն։

 

«Ըստ գործելաոճի՝ դա կարող էին լինել նույն մարդիկ, որոնք պատրաստվել են Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի կողմից»,- ասել է Կոկոյտին։

 

Նախկին նախագահը նշել է նաև, որ 2004-ին և 2008-ին Հարավային Օսիայի իրադարձությունների ժամանակ գրանցվել է վրացի դիպուկահարների մասնակցություն, որոնց պատրաստել են ՆԱՏՕ-ի մասնագետները։

 

«Հատկապես վրացի դիպուկահարներն ակտիվ էին աշխատում 2004-ին իրավիճակի սրվելու շրջանում՝ ՆԱՏՕ-ի մասնագետների մոտ պատրաստություն անցնելուց հետո։ Նրանք կրակում էին և՛ օսական, և՛ վրացական ուղղությամբ։ Հանդիպումների ընթացքում երկու կողմերի զինվորականները հաստատում էին, որ իրենց վրա կրակում են «երրորդ ուժի» դիպուկահարները»,- ասել է Կոկոյտին։

 

Նրա խոսքով՝ 2008թ. օգոստոսին նույնպես օգտագործվել են վրացի դիպուկահարներ, որոնք ենթարկվել են միայն այն ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։