Ներգաղթյալները կարող են սկսել ծառայություն անցնել ռուսական բանակում
Ռուս զինվորականներին միանալու իրենց պատրաստակամության մասին են հայտնել Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիայում: Դրա անդամների կարծիքով՝ այժմ «առանց որևէ գաղափարական բաժանման»՝ ժողովուրդների համախմբման ժամանակն է եկել, գրում է Russia Today-ը:
«Միլիոնավոր ներգաղթյալներ, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին քաղաքացիներ, որոնք այսօրվա դրությամբ ապրում են Ռուսաստանի տարածքում, պատրաստ են ծառայել Զինված ուժերում և մասնակցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանությանը»,- ասված է Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիայի հայտարարության տեքստում:
Ֆեդերացիայի ներկայացուցիչները հայտնում են, որ «չեն կարող այլևս գտնվել դիտորդի դերում»:
«Եկել է համախմբվելու, միավորվելու, առանց որևէ գաղափարական բաժանման և անկախ ծագումից և կրոնից՝ Ռուսաստանում ապրող ժողովուրդների միասնության ժամանակը: Միայն ժողովուրդների միասնությունը կարող է պաշտպանել մեզ»,- ասված է հայտարարության մեջ:










