ՄԱԿ-ը կողմ է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական լուծմանը. Բան Կի Մուն

13:34 • 14.04.14

ՄԱԿ-ը հետաքրքրված է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական լուծմամբ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ «ՄԱԿ-ի մոսկովյան միջազգային մոդելներ-2014»-ի մասնակիցներին հղված ուղերձում, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Բան Կի Մունը նշել է ՄԱԿ-ի հատուկ դերը մեր ժամանակների արդի խնդիրների լուծման հարցում՝ աղքատություն, համաշխարհային անվտանգություն, բնապահպանություն և այլ խնդիրներ։ «Միլիոնավոր մարդիկ տուժել են Սիրիայում և Հարավային Սուդանում ճգնաժամերի պատճառով։ Այժմ մենք փորձում ենք դիվանագիտական լուծումներ գտնել Ուկրաինայի իրավիճակի համար»,- նշել է նա։

 

«Մենք պայքարում ենք հիվանդությունների դեմ, աշխատում ենք ստեղծել առանց միջուկային զենքի աշխարհ։ Մենք պայքարում ենք նաև մեդիայի ազատության և մարդու իրավունքների համար։ 2015-ը հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու վերջնաժամկետնն է»,- նշել է գլխավոր քարտուղարը։