Նիգերիայում պայթյունի հետևանքով 71 մարդ է զոհվել
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի ավտոկայաններից մեկում տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 71, տուժել 124 մարդ։ Ինչպես նշում է korrespondent.net-ը, պայթյունները տեղի են ունեցել պիկ ժամի, ինչի պատճառով էլ զոհերի թիվն այդքան մեծ է։
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Փորձագետները հակված են տեղի ունեցածը կապել «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման հետ, որը փորձում է Նիգերիայի տարածքում իսլամիստական պետություն հիմնել։
Խմբավորման գործունեության հետևանքով միայն անցած հանգստյան օրերին Նիգերիայում 200 մարդ է զոհվել։










