ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացնի

11:10 • 14.04.14

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ապրիլի 15-ին նախատեսվում է մշտադիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Թովուզի ուղղությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանական կողմում մշտադիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Փիթեր Սվեդբերգը։

 

Հայկական կողմում մշտադիտարկումն անցկացնելու են գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն։