Ուկրաինական հատուկ ծառայությունները ձերբակալել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սպաների. Պարուբի
Ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում ձերբակալվել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության և ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության սպաներ, հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին, գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կիրակնօրյա նիստի արդյունքներով Hromadske.tv-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ուկրաինական իշխանությունները կվնասազերծեն անձանց, որոնք հայտնվել են Ուկրաինայի տարածքում իրավիճակի ապակայունացման և Ուկրաինայի արևելքում քաղաքացիական դիմադրության նպատակով։
Միևնույն ժամանակ, Պարուբին հրաժարվել է Ուկրաինայի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության այլ մանրամասներ ներկայացնել:










