Երևան-Մեղրի ճանապարհին Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա

12:59 • 14.04.14

Երևան-Մեղրի ճանապարհի 136 կմ-ին «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Լուսինե Թ.-ին և նույն ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:


ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: