Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու միացել 100.000 հավատացյալներին՝ նշելու Ծաղկազարդը (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի Վատիկանում, 100.000 հավատացյալներով շրջապատված, նշել է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Պապը հերթական անգամ խախտել է ավանդույթը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում նախապես ծրագրվածի փոխարեն ինքնաբուխ քարոզ կարդալով։
Նա անմիջականորեն շփվել է ամբոխի հետ, որը թափահարել է ձիթենու ու արմավենու ճյուղեր։ Այնուհետ Ֆրանցիսկոսն իջել է իր Պապամոբիլից ու «սելֆիների» (ինքնանկար) համար լուսանկարվել հավաքվածների հետ, գրկել ու համբուրել երեխաներին, ինչպես նաև ըմպել հավատացյալներից մեկի փոխանցած մի բաժակ թեյը։




































