Շումախերի մենեջերը պատմել է ավտոարշավորդի առողջական վիճակի բարելավման մասին

10:37 • 14.04.14

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակն աստիճանաբար լավանում է։ Այս մասին հայտարարել է ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Քեմը։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Շումախերի հետագա վերականգնման համար կանխատեսումներ անել նա չի ցանկացել։ «Ոչ մի բժիշկ չի կարող դա անել։ Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է»,-ասել է նա։

 

Բայց մենեջերն ընդգծել է, որ նախկին ավտոարշավորդը պարբերաբար գիտակցության է գալիս, արձագանքում է իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։


«Իսկ դա նշանակում է, որ մենք հույս ունենք, որ նա կկարողանա վերականգնվել»,- ասել է Քեմը։


Ապրիլի սկզբին հայտարարվել էր, որ Շումախերը գիտակցության գալու նշաններ է ցույց տալիս և սկսել է արձագանքել ձայներին։

 

Մարզիկը լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրում դահուկ քշելու ընթացքում՝ անցյալ տարվա դեկտեմբերին։