Սլյավյանսկում որսացել են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության զինյալների խոսակցությունները. Անվտանգության ծառայություն(տեսանյութ)

19:15 • 14.04.14

Ուկրաինայի արևելքում կիրառվող ագրեսիան իրականացվում է ՌԴ զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության հետախուզական դիվերսիոն խմբերի կողմից: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 14-ին, հաղորդվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության պաշտոնական կայքում:

 

Ուկրաինայի Անվտանգության ծառայության փաստագրված նյութերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի արևելյան հատվածում լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է կիրառում, որն իրականացվում է ՌԴ զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության հետախուզական-դիվերսիոն խմբերի  միջոցով:

 

Վերոնշյալ խմբերը, ծանր սպառազինման կիրառմամբ, գրավում են իրավապահ մարմինների, պետական իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման շենքերը: Այս դիվերսիոն խմբերի գործունեության նպատակը տեղի բնակչությանն ահաբեկելն ու Ուկրաինա-ԱՄՆ-ԵՄ-ՌԴ ձևաչափով բանակցությունները խափանելն է, ինչպես նաև՝ ուկրաինացի իրավապահներին ոչնչացնելը:


Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը միջոցառումներ է իրականացնում՝ ուղղված վերոնշյալ խմբերի հանցավոր գործունեության փաստագրմանը: