Տիմոշենկոն կոչ է արել համաշխարհային առաջնորդներին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել

17:06 • 14.04.14

Համաշխարհային առաջնորդները պետք է Ուկրաինային անմիջական ռազմական օգնություն ցուցաբերեն և խստացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն: Նա աջակցություն է հայտնել նաև «Ուկրաինայի զինված ուժերի ներգրավմամբ վճռական հակաահաբեկչական գործողության անցկացմանը», գրում է Взгляд-ը:

 

«Բացի այդ, ագրեսորին (ՌԴ) բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում՝ համընդհանուր զորակոչի ճանապարհով համազգային դիմադրություն ցույց տալու ժամանակն է եկել»,- հայտարարել է Տիմոշենկոն:
Նա նաև կոչ է արել «բոլոր երկրների առաջնորդներին անհապաղ խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները»:

 

«Ես նաև աշխարհի առաջնորդներին խնդրում եմ ուկրաինացի ժողովրդին անմիջական ռազմական օգնության մասին, ով պայքարում է իր ազատության համար, ով մահանում է հանուն այդ ազատության: Ես խնդրում եմ աշխարհի առաջնորդներին գործել»,- ասել է Տիմոշենկոն: