Ալեքսանդր Տուրչինովը հաստատել է Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունների անցկացման մասին որոշումը

20:08 • 14.04.14

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հաստատել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ապրիլի 13-ից սկսած` «Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ահաբեկչական սպառնալիքների կանխմանն ուղղված անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու մասին»:


Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը՝ համապատասխան հրամանագիրը տեղադրվել է նախագահի պաշտոնական կայքում: Որոշման տեքստը չի հրապարկվել և «գաղտնի» է պահվում:


Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ տվյալ հրամանագրով ուժի մետ մտած որոշման իրականացման նկատմամբ վերահսկողություն է սահմանելու Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին:


Ինչպես հաղորդվել էր ապրիլի 13-ին՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ավարտին Տուրչինովը Ուկրաինայի ժողովրդին հղած հեռուստաուղերձում հայտարարել է, որ որոշում է կայացվել լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն սկսել՝ ներգրավելով Ուկրաինայի Զինված ուժերը: