Ուկրաինայում մայիսի 25-ին կարող է հանրաքվե անցկացվել

12:52 • 14.04.14

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ պետական կառուցվածքի հարցի վերաբերյալ համաուկրաինական հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, գրում է gazeta.ru-ն:

 

«Մենք դեմ չենք, որ անցկացվի հանրաքվե: Ավելին, ես համոզված եմ, որ ուկրաինացիների մեծ մասն այդ հանրաքվեին, որը հնարավոր է՝ խորհրդարանի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո կայանա նախագահական ընտրությունների օրը, կարտահայտվի միասնական, անկախ, ժողովրդավարական, ունիտար Ուկրաինայի օգտին»,- հայտարարել է Տուրչինովը:

 

Նա նաև նշել է, որ Կիևը մտադիր է ամբողջությամբ կարգավորել Ուկրաինայի արևելքում իրավիճակը սեղմ ժամկետներում:
«Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներում Դոնբասում իրավիճակը հենց Դոնբասի բնակչության աջակցությամբ ամբողջովին կկայունանա»,- հավելել է Տուրչինովը։