Եթե իրական դիմադրություն ցույց չտալ Ռուսաստանին, Ուկրաինան կկորցնի արևելքը. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ եթե Ուկրաինան մեկ օրվա ընթացքում չսկսի իսկապես դիմադրել Ռուսաստանի ագրեսիային, ապա կկորցնի երկրի արևելքը։ Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook կայքի իր էջում, գրում է Обозреватель-ը։
Նա նաև ընդգծել է, որ առանց դիմադրության Ուկրաինան «իսկապես կհայտնվի պետականության ընդհանուր հեռանկարները կորցնելու սպառնալիքի տակ»։
«Գրավելով Ղրիմը՝ Ռուսաստանը թերթաքարե գազի և զբոսաշրջային պոտենցիալի տեսքով խլել է Ուկրաինայի տնտեսական հեռանկարների մեկ քառորդը։ Եթե չսկսել իսկապես դիմադրել ագրեսիային առաջիկա մեկ օրվա ընթացքում, ապա Ուկրաինան կկորցնի ոչ միայն իր տնտեսական հզորության ևս 40%-ը՝ արդյունաբերական Արևելքի տեսքով, այլև իսկապես կհայտնվի պետականության հեռանկարների ընդհանուր կորստի սպառնալիքի առաջ։ Ուկրաինան մահվան վտանգի մեջ է, և իր բոլոր հայրենասերները պետք է գործեն անհապաղ»,- գրել է Սաակաշվիլին։










