«Միացյալ հայ երիտասարդներ» շարժումը Հայոց ցեղասպանությանը նվիրված քայլարշավ կկազմակերպի Հոլիվուդում

21:26 • 14.04.14

«Միացյալ հայ երիտասարդներ» անկախ երիտասարդական շարժումը հայտարարություն է տարածել 2014-ի ապրիլի 24-ին Հոլիվուդի Little Armenia թաղամասում քայլարշավ անցկացնելու մասին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին:


Անկախ երիտասարդական շարժման կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ Կալիֆորնիայում հայոց Սփյուռքի կազմակերպած խոշորագույն հայ-ամերիկյան միջոցառման նպատակն է՝ աջակցել արդարության հաստատմանը:


«Միացյալ հայ երիտասարդներ» շարժումն իր հայտարարությունը տարածել է «Հանուն Անցյալի, հանուն ապագայի» կարգախոսի ներքո՝ նշելով. «Մենք այստեղ ենք՝ աջակցելու հայ երիտասարդությանը՝ փոխելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները»: