Ամերիկուհու տան նկուղում 7 նորածնի դի են գտել

10:13 • 14.04.14

Ամերիկյան Յուտա նահանգի Փլեսանթ-Գրոուվ քաղաքի ոստիկանությունը բնակելի տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

1996-2006թթ.-ին լույս աշխարհ եկած երեխաներին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 39-ամյա Մեգան Հանթսմենը, որն ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Ըստ նախնական տվյալների՝ նա եղել է երեխաների մայրը։

 

«Նրա ազգականներից մեկն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Երբ բացել է այն, հայտնաբերել է երեխայի մարմին»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ռոբերթսը։

 

Օրենքի պահապանները խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։