ԵՄ-ում պատրաստ են Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը վերջնական տեսքի բերել հնարավորինս սեղմ ժամկետում
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստ են Վրաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը վերջնական տեսքի բերել հնարավորինս սեղմ ժամկետում։ Այդ մասին ասված է Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթում, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայում իրավիճակը, հաղորդում է Грузия Online-ը:
«Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի և Մոլդովայի հետ քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումն ուժեղացնելու իր նպատակը: Հաստատում ենք, որ մեր նպատակն Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումն է 2014 թվականի հունիսից ոչ ուշ»,- ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Վրաստանի հետ համաձայնագիրը նախաստորագրվել էր 2013-ի նոյեմբերին։










