Մեծ Բրիտանիայի երկնքում տարիօրինակ սև օղակ են նկատել (տեսանյութ)
Միացյալ Թագավորությունում երեխան, երկնքում հսկա սև օղակ նկատելով, այն նկարահանել է տեսախցիկով:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ տարօրինակ օղակը երկնքում «լողացել է» 3 րոպե շարունակ, որից հետո անհետացել է: Մինչ այժմ փորձագետները որևէ բացատրություն չեն կարողանում տալ, թե ինչ է պատահել, և ինչ էր դա իրականում:
Ամենահավանական վարկածն այն է, որ դա ծխի հսկա ամպ է եղել, բայց ոչ ոք պատկերացում չունի, թե այն որտեղից կարող էր առաջանալ:










